Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դամասկոսի բնակելի թաղամասերում ռումբեր են ընկել

Դամասկոսի բնակելի թաղամասերում ռումբեր են ընկել

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի բնակելի թաղամասերում օգոստոսի 27-ին ռումբեր են ընկել, ինչի հետևանքով յոթ մարդ է վիրավորվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ոստիկանության տեղեկացմամբ` ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչները, որոնք մտել են Ջոբար թաղամաս, առավոտյան ռումբեր են արձակել: Բացի մարդկային վնասներից, նաև բնակելի տներ են վնասվել:

Աղբյուրը տեղեկացնում է, որ սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Լաթաքիայի հյուսիսում գտնվող Ռուիսա Ջուրա Տանբուր բլրի վրա` այնտեղ ոչնչացնելով ահաբեկչական խմբավորման վերջին «որջերը»: Միևնույն ժամանակ, Հալեպում ռազմական գործողությունների ընթացքում Սայիդ Ալի շրջանում 46 ահաբեկիչներ են սպանվել: Ահաբեկիչները վնասներ են կրել նաև Թադմուրի շրջանում:

Սիրիական բանակն ավելի քան չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 220 հազարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]