Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Լարիսա Ալավերդյանը չի բացառում որ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն Հանրապետականի հետ կայուն մեծամասնություն կկազմեն

 Լարիսա Ալավերդյանը չի բացառում որ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն Հանրապետականի հետ կայուն 
մեծամասնություն կկազմեն

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չի բացառվում, որ սահմանադրական փոփոխություններից հետո ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն կարող են Հանրապետականի հետ կազմել կոալիցիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման դիտարկում օգոստոսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ արեց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:

«ԲՀԿ-ն փորձ ունի իշխանության մեջ, և ավելին ասեմ, կարծում եմ , որ ԲՀԿ-ն չի բացառում, որ ինքն էլ կարող է կազմել, ինչ որ քաղաքական միավորում »,- հավելեց նա:

Լարիսա Ալավերդյանը նաև նշեց, որ ՀՅԴ-ն ի սկզբանե ասել է, որ շատ եզրեր  է տեսնում իշխանություն հետ համագործակցության համար, և այն, որ ՀՅԴ-ն համաձայնել է սահմանադրական բարեփոխումների հետ, զարմանալի չէ:

«Մյուս տեսանկյունից ՀՅԴ-ն ունի համագործակցելով քաղաքական միավորումների ստեղծման բավականին հարուստ փորձ, մասնակցել երկրի կառավարմանը գործադիր մարմնի միջոցով, և ես չեմ բացառում, որ հիմա էլ իրենց հաշվարկներում կա ՀՀԿ-ի հետ մեծամասնություն կազմելը»,- նշեց Ալավերդյանը :

Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն օգոստոսի 20-ի ամփոփիչ նիստում հաստատել է Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ կից հիմնավորումներով, և այն ներկայացրել Հայաստանի Հանրապետության նախագահին: Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 21-ին ՀՀ Ազգային ժողով է ուղարկել Սահմանադրության փոփոխությունների նախագիծը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]