Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Նոր գիրք»-2/29. «Փոքրիկ արքայադուստրը»

«Նոր գիրք»-2/29. «Փոքրիկ արքայադուստրը»

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն տեղեկություններ է հաղորդում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերի մասին: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ և ծանոթանալ դասական երկերին ու արդի գրականության զարգացման միտումներին: Ամառային այս տապին մեր ցանկերից ընտրեք գրքեր և սկսեք ընթերցել: Այս շաբաթ «Արմենպրես»-ը դարձյալ առանձնացրել է նոր հրատարակված երկու ուշագրավ գիրք` երկու խորագրի ներքո:

Ժամանակակից գրականություն

Էլդա Գրին, «Ծառերին դեռ կախված էր առավոտը»


Ժողովածուում զետեղված գրեթե բոլոր պատմվածքները միավորվում են հատկանշական մի ընդհանրությամբ: Սա սեփական երկրի, սեփական կենսագրության ու սեփական ճակատագրի տնօրինումից ակամա զրկված, լուսանցքում հայտնված մարդու կերպարն է, նրա ապրումների հանրագիտարանը:
Որոշ պատմվածքներ նախապես լույս են տեսել տարբեր ժողովածուներում և մամուլում: Գիրքը հրատարակել է «Զանգակ»-ը:

Մանկապատանեկան գրականություն

Ֆրենսիս Հոջսոն Բրնեթ, «Փոքրիկ արքայադուստրը»


«Փոքրիկ արքայադուստրը» Ֆրենսիս Հոջսոն Բրնեթի ամենահայտնի երկերից է: Վեպի սյուժեն արագընթաց ու գրավիչ է: Ջահել ու հարուստ զինվորական հայրը դստերը` Սառային, բերում է Լոնդոն, որպեսզի նրան տեղավորի ազնվազարմ օրիորդների վարժարանում: Վաղ մանկությունից աղջիկը սովոր է ճոխության ու անսահման հոգածության, և չնայած հայրն ու հնդիկ դայակը կատարում են նրա բոլոր ցանկությունները, Սառան մեծանում է ազնիվ, բարի, խոհեմ ու ողջամիտ երեխա: Օրիորդ Մինչինի դպրոցում Սառային սպասում են ծանր օրեր և անսպասելի, դառը փորձություններ, որոնք փոքրիկ աղջիկը կարողանում է հաղթահարել` ապավինելով իր ազնիվ ու քնքուշ սրտին և մնալով «իսկական արքայադուստր»: Թարգմանությունը` Ալվարդ Ջիվանյանի, նկարազարդումները` Ռեջինալդ Բ. Բըրչի: Գիրքը հրատարակել է «Զանգակ»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am