Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նախագահը Գեղարքունիքի մարզում հանդիպումներ է ունեցել երիտասարդ ճամբարականների հետ

Նախագահը Գեղարքունիքի մարզում հանդիպումներ է ունեցել երիտասարդ ճամբարականների հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի և Կոտայքի մարզեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, hանրապետության Նախագահը հյուրընկալվել է երիտասարդ ճամբարականներին՝ ԵԿՄ ուսումնամարզական և հանգստի «Երկրապահ» համալիրում և «Միասին-2015» համահայկական երիտասարդական կրթական ֆորումի վրանային ճամբարում: Սերժ Սարգսյանը կայցելի նաև «Միություն-2015. Հաղթանակի ժառանգորդներ» միջազգային երիտասարդական ռազմամարզական կրթական մրցույթ-հավաքի և «Բազե-2015» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին:

«Պատանի երկրապահ» կառույցի ամառային ճամբարը, որն այս տարի կազմակերպվել է Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի հարակից տարածքում, անցկացվում է վրանային պայմաններում: Հունիսին 1-ից մեկնարկած ուսումնամարզական հավաքին մասնակցել են ՀՀ բոլոր մարզերի, Երևան քաղաքի և Արցախի բոլոր վարչական շրջանների 3 600 պատանի, 1 000 երիտասարդ և Արցախյան ազատամարտի մասնակից 240 երկրապահներ: Վերջիններս իրենց մարտական ուղին են ներկայացրել պատանի երկրապահներին: 

Սերժ Սարգսյանը շրջել է վրանային ճամբարում, որտեղ հետագայում հիմնական մասնաշենքների նորոգման աշխատանքներ կիրականացվեն, ծանոթացել երկրապահների ճամբարային առօրյային և պայմաններին: Նախագահը շնորհավորել է երկրապահներին՝ ուսումնամարզական հավաքները հաջող անցկացնելու կապակցությամբ և երկրապահի տարբեր սերունդների ներկայացուցիչների ողջույնի խոսքերից ու պատանի երկրապահների հանդիսավոր քայլերթից հետո մասնակցել ճամբարի տարածքում Ջուղայի ավերված խաչքարերից մեկի կրկնօրինակի տեղադրման և օծման արարողությանը:

Հանրապետության Նախագահն այնուհետ այցելել է «Սևան» ազգային պարկի տարածքում «Միասին» երիտասարդական շարժման կազմակերպած «Միասին-2015» համահայկական երիտասարդական կրթական ֆորումի վրանային ճամբար: Օգոստոսի 17-30-ը անցկացվող հավաքին այս տարի մասնակցում է ավելի քան 400 երիտասարդ՝ Երևանից և Հանրապետության մարզերից: Նախագահը զրուցել է ֆորումի մասնակիցների հետ, ծանոթացել ճամբարականների պայմաններին, նախորդ օրերին անցկացված տարաբնույթ միջոցառումներին: Երիտասարդները ներկայացրել են ճամբարի այս տարվա թեման՝ փոքր և միջին բիզնեսի զարգացվածությունը Հայաստանում: Թեմայի շրջանակներում ոլորտի մասնագետների աջակցությամբ ճամբարում կազմակերպվում են դասախոսություններ և մի շարք կրթական ծրագրեր, որոնց շնորհիվ ճամբարականները ձեռք են բերում մասնագիտական հմտություններ, ինչպես նաև հնարավորություն ստանում հանդես գալու փոքրիկ ստարտափ առաջարկներով: Ճամբարի մշակութային և «Վիքի» ջոկատներ այցելելուց հետո, Նախագահը ծանոթացել է երիտասարդների ստարտափ նախագծերին:

Սերժ Սարգսյանը Գեղարքունիքից մեկնել է Կոտայքի մարզ, որտեղ ևս հանդիպումներ կունենա Ծաղկաձորում իրենց հանգիստն ու կրթական ծրագրերն անցկացնող երիտասարդական հավաքների մասնակիցների հետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]