Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստան այցելող զբոսաշրջիկները կարող են մարդկության ողջ պատմությանը ծանոթանալ էկզոտիկ հուշարձանների շնորհիվ

Հայաստան այցելող զբոսաշրջիկները կարող են մարդկության ողջ պատմությանը ծանոթանալ 
էկզոտիկ հուշարձանների շնորհիվ

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը միայն եկեղեցիներով չէ, որ կարող է հայոց պատմամշակութային ժառանգությունը ներկայացնել թե՛ հայերին, թե՛ ամբողջ աշխարհին: Այն հսկայական լաբորատորիա է բաց երկնքի տակ, որտեղ նախամարդու առաջին դրսևորումներից մինչև ուշ միջնադարի հետքեր կան: Սա Հնագիտության և ագգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի տեսակետն է, ով կարծում է, որ Հայաստանը հնագիտական տուրիզմի բնագավառում մեծ ներուժ ունի: «Մարդկության պատմության բոլոր ընթացքները կարող ենք ցույց տալ այս տարածքներում: Մտնելով մի փոքրիկ կիրճ, շատ փոքրիկ տարածք` կարող ես տեսնել մարդկության ողջ պատմությունը էկզոտիկ հուշարձանների շնորհիվ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց հնագետը:

Նրա տեղեկացմամբ` ներկայում ՀՀ մշակույթի նախարարության հետ մշակում են և առաջիկայում էլ կառավարությանը կներկայացնեն հնագիտության զարգացման ծրագիր, որտեղ մեծ տեղ է հատկացված հնագիտական հուշարձանների` զբոսաշրջային ծրագրերի մեջ տեղ հատկացնելուն: «Ցանկացած պեղված հուշարձան, որը բարեկարգում ես, ամրակայում, համապատասխան պայմաններ ես ստեղծում, բնականաբար, կարող է դառնալ զբոսաշրջության կարևոր օբյեկտ: Խնդիրն այն է, թե դու որքան գումար կարող ես ներդնել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Պավել Ավետիսյանը:

Նշյալ աշխատանքների լավ օրինակ է Արենիի  հնավայրը, որտեղից հնագետները ոտնաման և գինու հնձան գտան: «Մենք երեկ չէ առաջին օրը ցանկապատման աշխատանքներն ավարտեցինք: Այն բաց հուշարձան էր, ու փոքրիկ չվերահսկվող շարժը կարող էր ավերել այն ամենը, ինչը մենք արժևորել ենք: Մենք դա ծածկել ենք, հիմա լուսավորության խնդիրներն ենք լուծելու, մինչ ամսվա վերջ կունենանք լուսավորության նախագիծը»,- ընդգծեց Պավել Ավետիսյանը` հավելելով, որ նմանատիպ աշխատանքներ են սկսել նաև Դվինում, Արտաշատում:
Պավել Ավետիսյանի խոսքով` մշակույթի նախարարի պահանջն է ներկայացնել նման հուշարձաններ տարբեր մարզերում, որպեսզի դրանց վերականգման ու ամրակայման աշխատանքները ևս ժամանակի հետ կատարվեն:

Անդրադառնալով Արցախի տարածքում Տիգրանակերտի պեղավայրում կատարվող աշխատանքներին` հնագետը նշեց, որ մի քանի օր է, ինչ պեղումներն ավարտվել են, արշավախմբի անդամները Երևանում են: «Տիգրանակերտի պեղումները և արշավախմբի աշխատանքներն օրինակելի են մեր ամբողջ տարածաշրջանի համար. այն միակ դեպքն է, որ հուշարձանը պեղվում է, ընթացքում ամրակայվում, թանգարան են ստեղծել հուշարձանի տակ: Այն, բացի գիտական խնդիրներ լուծելուց, նաև տուրիստներ է ընդունում: Տիգրանակետը լավ օրինակ է, և եթե Հայաստանում ունենանք նման հինգ-վեց բազային հուշարձան, շատ կշահենք զբոսաշրջության տեսանկյունից»,- եզրափակեց Պավել Ավետիսյանը:

 




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]