Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Պատժամիջոցների վերացումից հետո Իրանը չի կորցնի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ. իրանագետ

Պատժամիջոցների վերացումից հետո Իրանը չի կորցնի հետաքրքրությունը Հայաստանի 
նկատմամբ. իրանագետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ու Իրանի միջեւ ստորագրված բարձրավոլտ երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարության վերսկսման վերաբերյալ պայմանագիրը նոր հարթակ է հայ-իրանական հարաբերություններում: Իրանագետ Վարդան Ոսկանյանի փոխանցմամբ` Վիեննայում ձեռք բերված համաձայնությունից եւ Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու որոշումից հետո, Հայաստանը հարեւան երկրներից առաջինն է, որ նման ծրագիր է ստորագրում ԻԻՀ-ի հետ:

«Հետեւաբար, օրակարգից դուրս են այն մտավախությունները, որ ՀՀ-ն Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո կկորցնի հետաքրքրությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Ոսկանյանը`հավելելով, որ ԻԻՀ Մեջլիսի պատգամավորների նախաձեռնությունն այն մասին, որ Ուրմիա լիճը չորացումից փրկելու համար Հայաստանից ջուր տեղափոխվի, նույնպես շատ կարեւոր է:

Իրանագետը խորհուրդ է տալիս հայ-իրանական հարաբերությունները զարգացնել անկախ հանգամանքից, թե ինչպես են զարգանում Իրանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները: Ըստ Ոսկանյանի` Իրանի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ունեն տնտեսական հարաբերություններ եւ դրանք շատ առումներով համարվում են առաջնային, սակայն երկու երկրների հարաբերություններում նկատվում է վստահության պակաս:

Հայաստանի ու Իրանի միջեւ ստորագրված բարձրավոլտ երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարության վերսկսման վերաբերյալ պայմանագիրը ստորագրվել է անցյալ շաբաթ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստում հայտարարեց, որ շինարարական աշխատանքները կսկսվեն արդեն մոտ օրերս: էլեկտրահաղորդման գծի կառուցման համար անհրաժեշտ 117 միլիոն դոլարի մեծ մասը՝ 91 միլիոնը, հատկացնելու է Իրանի Արտահանման զարգացման բանկը, շինարարությունը տևելու է 18 ամիս


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]