Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Երևանի քաղաքապետարանում հուլիսին ընդունել են 134 քաղաքացու

Երևանի քաղաքապետարանում հուլիսին ընդունել են 134 քաղաքացու

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում սահմանված ժամանակացույցով շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հուլիսի 1-31-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում ընդունելություններին մասնակցել է 134 քաղաքացի, իսկ վարչական շրջաններում կազմակերպված ընդունելություններին մասնակցել է 547 քաղաքացի: Բարձրացված  հարցերի առնչությամբ կազմակերպվել է խորհրդատվություն, տրվել են սպառիչ պատասխաններ, անհրաժեշտության դեպքում` նաև պարզաբանումներ: Քաղաքապետարանի լիազորություններից դուրս բարձրացված հարցերով դիմած քաղաքացիներն ուղղորդվել են համապատասխան իրավասության կառույցներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]