Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թբիլիսիում հրդեհը մարդկային կյանքեր Է խլել, կան վիրավորներ

Թբիլիսիում հրդեհը մարդկային կյանքեր Է խլել, կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի կենտրոնում գտնվող շինարարական նյութերի շուկայում բռնկած հրդեհի հետեւանքով երկու մարդ է զոհվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է տեղական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:

Հրդեհը նախօրյակին բռնկել է շինարարական նյութերի Էլիավա խոշորագույն շուկայում: Կրակի դեմ պայքարելու համար ներգրավվել են 15 հրշեջ բրիգադ եւ ուղղաթիռներ:

Զոհվածների ինքնությունն առայժմ պարզված չէ, քանի որ մարմինները խիստ այրված են: Հրդեհի հետեւանքով տուժել է եւս հինգ մարդ, այդ թվում՝ մեկ հրշեջ եւ մեկ փրկարար, տուժածներից երեքը ծանր վիճակում են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]