Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը սեպտեմբերին կքվեարկի Իրանի հետ գործարքին վերաբերող բանաձեւի շուջ

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը սեպտեմբերին կքվեարկի Իրանի հետ գործարքին 
վերաբերող բանաձեւի շուջ

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջը Թեհրանի հետ «վեցյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներ եւ Գերմանիա) կնքած համաձայնագրի մերժման բանաձեւ Է ներկայացվել ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի պրոֆիլային կոմիտեի քննարկմանը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է այդ կոմիտեի նախագահ Էդ Ռոյսը (հանրապետական, Կալիֆոռնիայի նահանգից), որը դարձել Է փաստաթղթի հեղինակը:   

Ինչպես այս առնչությամբ հավաստել Է օրենսդիրը, իր կողմից ընդունված որոշումն իրեն որեւԷ բավականություն չի պատճառում: «Սակայն, սույն համաձայնագրի հետեւանքները գլոբալ անվտանգության համար չափազանց մեծ են: Այդ գործարքը չափից ավելի շատ եւ չափից ավելի արագ զիջումներ Է տրամադրում  ահաբեկչական պետությանը, ինչն աշխարհը դարձնում Է նվազ անվտանգ եւ կայուն»,- ասել Է Ռոյսը:    

Ձեռք բերված արդյունքը «բնավ չի հասնում ստանդարտին», կարծում Է կոնգրեսականը: Նրա կարծիքով՝ գործարքը «մշտական հիման վրա Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների ռեժիմի մեղմացում Է ապահովում միջուկային ծրագրի սոսկ ժամանակավոր սահմանափակումներ մտցնելու փոխարեն», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]