1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհը շարունակում Է ծավալվել

Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհը շարունակում Է ծավալվել

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսի երեք օկրուգներում մոլեգնող հրդեհը շարունակում է ծավալվել եւ հասել է 26 հազար հեկտարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է NBC հեռուստաալիքը:

«Անցած գիշերվա ընթացքում կրակը տարածվել է եւս 2 հազար հեկտարի վրա»,- նշել է հեռուստաալիքը:

Կրակի դեմ, որը մոլեգնում է Լեյք, Կոլուսա եւ Յոլո անտառային օկրուգներում, այժմ պայքարում են 3,2 հազար հրշեջներ եւ Կալիֆոռնիայի նահանգի ազգային գվարդիայի ստորաբաժանումների մարտիկներ: Օգտագործվում են մինչեւ 2 տասնյակ հրշեջ ուղղաթիռներ եւ ինքնաթիռներ:

Հրդեհը հյուսիսային Կալիֆոռնիայի այդ մասում սկսվել է հուլիսի 29-ին: Կրակն արդեն ոչնչացրել է հիսուն տուն, եւս 6,3 հազար շինություն սպառնալիքի տակ է: Աղետի գոտուց տարահանված է 13 հազար մարդ: Նրանց թիվը շարունակում է աճել:

Հրդեհի էպիկենտրոնը գտնվում է նահանգի մայրաքաղաք Սակրամենտոյից 100 կիլոմետր հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում: Կրակն արագորեն տարածվում է դեպի արեւելք, ինչն սպառնալիք է ստեղծում մայրաքաղաքի արվարձանների համար: Այսօրվա դրությամբ նահանգի տարածքում մոլեգնում է 21 խոշոր հրդեհ: Ընդամենը դրանց դեմ պայքարում են 9,3 հազար հրշեջներ եւ ազգային գվարդիայի մարտիկներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]