Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թբիլիսիում հրդեհի արդյունքում երկու մարդ զոհվել, հինգը տուժել են

Թբիլիսիում հրդեհի արդյունքում երկու  մարդ զոհվել, հինգը տուժել են

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի Էլիավա շինարարական նյութերի խոշորագույն շուկայում օգոստոսի 4-ին ծագած հրդեհը հանգցնելուց հետո փրկարարները հայտնաբերել են երկու զոհվածի մարմիններ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռուստավի 2» հեռուստաալիքը, հրդեհի մարման համար ներգրավվել են 15 հրշեջ բրիգադներ եւ ուղղաթիռներ:

Զոհվածների ինքնությունը դեռեւս պարզել չի հաջողվել, քանի որ նրանց մարմինները խիստ այրվել են: Հրդեհի արդյունքում տուժել են նաեւ 5 քաղաքացիներ, այդ թվում` մեկ հրշեջ եւ մեկ փրկարար: Տուժածներից երեքը ծանր վիճակում են: Հրդեհի ծագման պատճառների մասին չի հաղորդվում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]