1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Դամասկոսի թեմի առաջնորդն այցելել է ասորի ուղղափառ եկեղեցու պատրիարքարան

Դամասկոսի թեմի առաջնորդն այցելել է ասորի ուղղափառ եկեղեցու պատրիարքարան

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը մի խումբ հավատացյալների հետ օգոստոսի 2-ին` Սբ պատարագից հետո, այցելել է ասորի ուղղափառ եկեղեցու պատրիարքարան և հանդիպում ունեցել Ն.Ս. Տեր Աֆրամ Բ պատրիարքի հետ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցու ֆեյսբուքյան էջից:

Նախորդ օրը` օգոստոսի 1-ին, պատրիարքարանի եկեղեցու տանիքի վրա շոգ եղանակի հետևանքով կրակ էր բռնկվել այնտեղ առկա փայտի կույտի և մարտկոցի պատճառով, որի արդյունքում վնասվել էր եկեղեցու տանիքը: Տեղի ոստիկանության և հրշեջ ծառայության անմիջական օգնությամբ հնարավոր էր եղել կանխել հրդեհի տարածքւմը

Առաջնորդ Սրբազան Հայրը և ներկաները պատրիաքին իրենց զորակցությունն են հայտնել՝ մաղթելով, որ Աստված պահի և պահպանի ասորի եկեղեցուն ամեն տեսակի փորձանքներից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]