1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սիրիային կարգավորման իրատեսական քաղաքական գործընթաց է հարկավոր. Օբամա

Սիրիային կարգավորման իրատեսական քաղաքական գործընթաց է հարկավոր. Օբամա

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիային ներքին զինված հակամարտության կարգավորման «իրատեսական քաղաքական գործընթաց» է հարկավոր, որը կտանի «երկրի կայունացման եւ ամբողջ ժողովուրդը ներկայացնող նոր կառավարության ձեւավորման»: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կարծիքը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպմանը:

Նրա խոսքով՝ իրենք Պան Գի Մունի հետ միասին «խորապես անհանգստացած են Սիրիայի հումանիտար ճգնաժամից» եւ ընդգծում են արաբական այդ հանրապետությունում բռնությունը կանգնեցնելու անհրաժեշտությունը: «Մենք կարծիքներ փոխանակեցինք այն բանի շուրջ, թե մեր դիվանագիտական խմբերը ինչպես կարող են մյուս շահագրգիռ կողմերի հետ միասին աշխատել այդ խնդրի լուծման համար»,- նշել է ԱՄՆ-ի նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]