Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ոստիկանները բռնություն են գործադրել քաղաքացու նկատմամբ. ՀՔԾ

Ոստիկանները բռնություն են գործադրել քաղաքացու նկատմամբ. ՀՔԾ

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության աշխատակից Ալբերտ Թ.-ն հայտնել է, որ 2015 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 02:20-ի սահմաններում, ծառայություն իրականացնելու ընթացքում նկատել է մի խումբ քաղաքացիների, ովքեր, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, տևական ժամանակ փոխադարձ տվել են հայհոյանքներ և հարվածներ հասցրել միմյանց, որի պատճառով քաղաքացիները բերման են ենթարկվել ոստիկանության բաժին:

ՀՀ ոստիկանության բաժին բերման ենթարկված Սարգիս Պ-ն էլ իր հերթին, հայտնել է, որ հիշյալ դեպքի օրը՝ նույն ժամանակահատվածում, վիճաբանության կասկածանքով ոստիկանության բաժին բերման ենթարկվելուց հետո, ոստիկանության աշխատակիցները բռնություն են կիրառել իր նկատմամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու և բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]