Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հակառակորդն անցած գիշեր կրկին կրակել է Արցախի ուղղությամբ

Հակառակորդն անցած գիշեր կրկին կրակել է Արցախի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից պարբերաբար խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, oգոստոսի 4-ին և լույս 5-ի գիշերը, բացի խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից, ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ կիրառել է 60 մմ-անոց (45 արկ) և 82 մմ-անոց (24 արկ) ականանետեր: Ընդհանուր առմամբ` նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ, որի ընթացքում արձակել է շուրջ 3000 կրակոց:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն իրականացրել են իրենց առջև դրված մարտական խնդիրը և պատասխան գործողություններով ճնշել հակառակորդի ակտիվությունը: Հրադադարի խախտման արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]