Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ամերիկայի հայկական համագումարն Օհայոյում հիմնադրել է նահանգային կառույց

 Ամերիկայի հայկական համագումարն Օհայոյում հիմնադրել է նահանգային կառույց

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել Օհայոյում նահանգային հանձնաժողովի հիմնադրման մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշյալ հանձնաժողովի նախագահ է դարձել Արա Բաղդասարյանը, անդամներն են Քրիստոֆեր Դինը, Թայլեր Բաղդասարյանը, Էլզա Տեր-Հարությունովան:

Արա Բաղդասարյանն ունի 35 տարվա առաջատար մարքետինգային մասնագետի փորձ: Համագումարի Օհայոյի նահանգային հանձնաժողովն այս տարի բացված արդեն երրորդ նման կառույցն է: Սրանից առաջ հիմնադրվել են Ֆլորիդայի և Միչիգանի հանձնաժողովները:

1972-ին հիմնադրված Ամերիկայի հայկական համագումարի կենտրոնը Վաշինգտոնում է: Այն Ամերիկայի հայկական ամենամեծ համազգային կազմակերպություններից է, որն ապահովում է իրազեկվածություն հայկական խնդիրների շուրջ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]