Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռուսաստանը կսահմանափակի օտարերկրյա արտադրության պահպանակների և հենակների պետգնումները

Ռուսաստանը կսահմանափակի օտարերկրյա արտադրության պահպանակների և հենակների 
պետգնումները

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ առևտրի և արդյունաբերության նախարարությունը առաջարկել է ընդլայնել պետական գնումների ցանկում սահմանափակած օտարերկրյա արտադրության բուժարտադրության ապրանքների ցանկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությունը, ՌԴ կառավարության համապատասխան նախագիծը ներկայացված է կառավարության կայքում:

Մասնավորապես, ցուցակում տեղ են գտել ուլտրաձայնային հետազոտման և ՁԻԱՀ-ի կանխարգելման դեմ կիրառվող լատեքսային պահպանակները, հակասեպտիկներ և ախտահանող նյութեր, բինտեր, տարբեր տեսակի հենակներ, ձեռնափայտեր: Ցուցակը նաև կարևող է համալրեն դեֆիբրիլյատորներ, ատամնատեխնիկական սարքավորումներ, ինհալյացիոն անզգայացման սարքեր, թոքերի արհեստական շնչառության սարքավորումներ:

Սահմանափակումները չեն տարածվում ՌԴ դիվանագիտական ներկայացչությունների և հյուպատոսությունների, ՌԴ-ում առևտրային և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]