Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Առնոլդ Շվարցնեգերը հայ մարզական լուսանկարչից նամակով խնդրել էր իր լուսանկարները. Ցուցանմուշ

Առնոլդ Շվարցնեգերը հայ մարզական լուսանկարչից նամակով խնդրել էր իր լուսանկարները. 
Ցուցանմուշ

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիական ծագման ամերիկացի մարզիկ, կինոդերասան, Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցնեգերին 1970-ականներին լուսանկարել է հայ մարզական լուսանկարիչ Գրիգոր Ճոլոլյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում օգոտոսի 4-ին բացված «Հայկական սպորտը և մարմնակրթությունն Օսմանյան կայսրությունում» խորագրով ժամանակվոր ցուցադրությունում ներկայացված է նմուշ, ըստ որի 1977-ին Առնոլդ Շվարցնեգերը նամակ է գրել «Արազ ստուդիային», որտեղ աշխատել է հայ լուսանկարչը, ու խնդրել մի քանի նկարներ:

«Մի քանի տարի առաջ «Արազ»-ն ինձ լուսանկարել է, և ես ցանկանում եմ ձեռք բերել այդ նկարները, որոնք կօգտագործեմ իմ «Մարմնակազմության(բոդիբիլդինգի) կրթությունը» գրքում, որը կհրատարակվի Սիմոնի և Սուսթերի կողմից»,-ասված է Շվարցնեգերի նամակում:

Արդյոք նկարները հասել են հայտնի դերասանին, հայտնի չէ, քանի որ 1977-ին Գրիգոր Ճոլոլյանն արդեն մահացել էր:

Օգոստոսի 4-ից հոկտեմբերի 1-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կգործի «Հայկական սպորտը և մարմնակրթությունն Օսմանյան կայսրությունում» խորագրով ժամանակվոր ցուցադրությունը: Դրանում, մասնավորապես, ներկայացված են բացառիկ նյութեր և լուսանկարներ: Ցուցադրությունը բաղկացած է 12 խորագրից, որոնք վերաբերում են 1900-1923 թվականներին մարմնակրթական շարժմանն Օսմանյան կայսրությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]