Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԻՊ-ի ահաբեկիչները երկու շաբաթում շուրջ երկու հազար մարդ են սպանել

 ԻՊ-ի ահաբեկիչները երկու շաբաթում շուրջ երկու հազար մարդ են սպանել

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետության» ահաբեկիչները երկու շաբաթվա ընթացքում Իրաքի Մոսուլ քաղաքում շուրջ 2 հազար մարդ են սպանել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, որոշ տեղեկություններով սպանվածների մեծամասնությունը զինծառայողներ ու ոստիկանության աշխատակիցներ են, ինչպես նաև տեղացի պաշտոնյաներ:

«Ալ-Արաբիա» հեռուստաալիքն ավելի վաղ տեղեկացրել է Մոսուլում 120 սպանվածների և շուրջ 350 ձերբակալվածների մասին:

Իրաքի մեծությամբ երկրորդ Մոսուլ քաղաքում ԻՊ-ն վերահսկողություն է հաստատել 2014թ.-ի հունիսի 10-ից: Այժմ իրաքյան բանակի գլխավոր նպատակն է հասնել Մոսուլի ազատագրմանը: Ներկայում արյունալի բախումներ են ընթանում Նինվեի հարևանությամբ գտնվող Անբար նահանգում, որտեղ կառավարական ուժերը հարձակումներ են իրականցնում երկու հիմնական ուղղություններով՝ Ռամադիի և ալ-Ֆալուջայի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]