Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Լեհաստանը պատրաստ է ընդունել սիրիացի փախստականների

 Լեհաստանը պատրաստ է ընդունել սիրիացի փախստականների

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանը պատրաստ է ընդունել սիրիացի 900 փախստականների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին նշել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Պիտեր Ստախանչիկը՝ ավելացնելով, որ առաքելություն կուղարկեն Լիբանանի ճամբարներ այդ հարցով զբաղվելու համար: Նա նշել է, որ Վարշավան կընդունի 900 փախստականների, որոնք գտնվում են Եվրամիությունից դուրս և ևս 1100-ը այլ փախստականների, ովքեր Իտալիա և Հունաստան են հասել Միջերկրական ծովով:

Ավելի վաղ Լեհաստանն ընդունել էր սիրիացի 50 քրիստոնյա ընտանիքների, ընդհանուր առմամբ 158 մարդու, այդ թվում՝ 12 երեխաներ:

 Սիրիական հակամարտության 4 տարիների ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը գերազանցել է 220 հազարը: Բացի այդ միլիոնավոր սիրիացիներ փախստական են դարձել հարևան Թուրքիայում, որտեղ նրանց թիվը գերազանցում է մեկ միլիոնը, Լիբանանում, Հորդանանում, Իրաքում և այլուր:

 

Լուսանկարը` Reuters


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]