Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզում ՀՀ կառավարության հրատապ նախագծերի շրջանակներում կիրականացվի 12 ծրագիր

Գեղարքունիքի մարզում ՀՀ կառավարության հրատապ նախագծերի շրջանակներում կիրականացվի 12 ծրագիր

ԳԱՎԱՌ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի Հանրապետության մարզերի` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար ՀՀ 2015 թվականի պետական բյուջեից Գեղարքունիքի մարզպետարանին հատկացվել է 445 միլիոն դրամ:

Ինչպես «Արմենպրես»-ին  տեղեկացրեց  Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի վարիչ Արմեն Զոհրաբյանը,  Գեղարքունիքի մարզպետարանին հատկացված գումարները կբաշխվեն հետեւյալ կերպ. Լճաշեն համայնքի խորքային հորի հորատման համար  նախատեսված է տրամադրել 21 միլիոն 915 հազար դրամ, Մաքենիս համայնքի խմելու ջրագծի կառուցմանը`  22միլիոն 400 հազար դրամ, Փոքր Մասրիկ համայնքի խմելու ջրագծի կառուցմանը`  29 միլիոն 20 հազար դրամ, Ներքին Գետաշեն համայնքի ոռոգման համակարգի կառուցմանը`  35 միլիոն 455 հազար դրամ, Արեգունի համայնքի համայնքային կենտրոնի կառուցմանը` 29 միլիոն 540 հազար դրամ, Դրախտիկ համայնքի համայնքային կենտրոնի կառուցմանը`  28 միլիոն 940 հազար դրամ, Ծովագյուղ համայնքի մշակույթի տան վերանորոգմանը` 24 միլիոն 350 հազար դրամ, Մարտունի քաղաքի Մամիկոնյան փողոցի ասֆալտապատմանը`  59 միլիոն 540 հազար դրամ, Սեւան քաղաքի Նաիրյան փողացի ասֆալտապատմանը` 103 միլիոն 280 հազար դրամ, Գեղամավան համայնքի մշակույթի տան միջոցառումների սրահի ջեռուցման համակարգի կառուցմանը` 7միլիոն 110 հազար դրամ, Լճափ համայնքի միջնակարգ դպրոցի ջեռուցման համակարգի կառուցմանը` 18 միլիոն 505 հազար դրամ, Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակի վերակառուցմանը` 29 միլիոն 220 հազար դրամ:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]