Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզում ավելացել է ծնունդների թիվը

Գեղարքունիքի մարզում ավելացել է ծնունդների թիվը

ԳԱՎԱՌ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  2015 թվականի հուլիս ամսվա ընթացքում Գեղարքունիքի մարզի ծննդատներում լույս աշխարհ է եկել 209 երեխա, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 8-ով աճել է: Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, նախորդ ամսվա ընթացքում Մարտունու ծննդատանը ծնվել է 104 երեխա` նախորդ տարվա 101-ի դիմաց, Գավառի բժշկական կենտրոնում` 41նախորդ տարվա  44-ի դիմաց, Սեւանի հիվանդանոցում` 33`նախորդ տարվա  22-ի դիմաց, Վարդենիսի հիվանդանոցում` 24`նախորդ տարվա  26-ի դիմաց, Ճամբարակի հիվանդանոցում` 7`նախորդ տարվա  1-ի դիմաց: 

Գրանցված 209 ծնունդներից 40-ը կատարվել են կեսարյան հատումներով, որից 8-ական` Գավառի բժշկական կենտրոնում եւ Սեւանի հիվանդանոցում, 21-ը` Մարտունու ծննդատանը, 3-ը` Վարդենիսի հիվանդանոցում:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]