1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«ВКонтакте» սոցիալական ցանցն անհասանելի է ողջ աշխարհում

«ВКонтакте» սոցիալական ցանցն անհասանելի է ողջ աշխարհում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Вконтакте»  սոցիալական ցանցը անհասանելի է ողջ աշխարհում: Ինչպես հաղորդուն է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով  «Ինտերֆաքս» գործակալությանը, այս մասին իր թվիթերյան էջում գրառում է կատարել "ВК" հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գեորգի Լոբուշկինը:

«ВКонтакте» սոցցանցը ներկա պահին անհասանելի է ողջ աշխարհում: Ներկա պահին փնտրում ենք պատճառները, իսկ վերանորոգող անձնակազմը մեկնել է դեպքի վայր»,- գրել է Գեորգի Լոբուշկինը:

Ռուսաստանում առավել մեծ պահանջարկ վայելող այս սոցիալական ցանցը անհասանելի էր ՌԴ-ի տարածքում ինչպես համակարգչի, այնպես էլ հեռախոսների միջոցով՝ սկսած Մոսկվայի ժամանակով 17:00-ից:

«ВКонтакте»-ն ՌԴ-ի ամենախոշոր սոցիալական ցանցն է` օրական ունենալով առավել քան 70 միլիոն այցելու: Այն պատկանում է Mail.ru Group Ltd.-ին, որն անցած տարի սեպտեմբերին ձեռք էր բերել ընկերության բաժնետոմսերի ողջ փաթեթը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]