Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սեւան քաղաքում ճանապարհների վերակառուցման գործընթացն ընդգրկելու է մի քանի բաղադրիչներ

Սեւան քաղաքում ճանապարհների վերակառուցման գործընթացն ընդգրկելու է մի քանի 
բաղադրիչներ

ԳԱՎԱՌ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւան քաղաքի  մի քանի հատվածներում այս օրերին ընթացող   ասֆալտապատման աշխատանքներին զուգահեռ կիրականացվեն նաեւ ճանապարհների ընդհանուր բարեկարգման հետ կապված վերակառուցման բազմաբնույթ աշխատանքներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղ եկացրեց Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» ՊՀ-ի կողմից եւ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Կենսական նշանակություն ունեցող ճանապարհների բարելավում» ծրագրի շրջանակներում  կատարվում  են փողոցների վերականգնման  եւ  ասֆալտապատման մեծամասշտաբ աշխատանքներ:

Ասֆալտածածկույթի վերականգնման առաջին ուղղությունը Սեւան-Վարսեր 3.577 կիլոմետր երկարությամբ  հատվածն է, որը ներառում է նաեւ Սեւան քաղաքի Կարմիր բանակի / 3590քմ / եւ Պռոշյան / 4494քմ / փողոցները: Երկրորդ ուղղությունն ընդգրկում է Մ-4 – Սեւան ճանապարհահատվածի 1.044 կիլոմետր երկարության  հատվածը, որը սկսվում է «Ամբասադոր» հյուրանոցային համալիրի հարավային հատվածում, ձգվում  Խաչիկ Դաշտենց փողոցով, Իզերի հրապարակով եւ  ավարտվում  Արա Գեղեցիկ փողոցում: «Հիշյալ ճանապարհահատվածներում նախապես կատարված ուսումնասիրություններից պարզվել է, որ տարածքներում հողային պաստառը եւ ճանապարհային պատվածքը գտնվում են ոչ բավարար վիճակում, մայթերը քայքայված են, եզրաքարերը` քանդված, կողնակներն ամրացված չեն: Անմխիթար վիճակում են նաեւ երթեւեկության կազմակերպման ու անվտանգության տարրերը, բացակայում են ճանապարհային նշաններն ու գծանշումը:Հիմք ընդունելով 2 ուղղություններով կատարված ուսումնասիրությունների արդյունքները` Սեւանի քաղաքապետարանի ռազմավորության մեջ առաջիկա 5 ամիսներին ճանապարհների վերակառուցման գործընթացն ընդգրկելու է աշխատանքների բազմաբնույթ բաղադրիչներ` հողային պաստառի, ջրահեռացման համակարգի վերականգնում, վերակառուցում, կողնակների լցում, ճանապարհի կահավորում` արգելափակոցներ, ճանապարհային նշաններ եւ գծանշում, քայքայված եզրաքարերի եւ մայթի ծածկի ապամոնտաժում, բազալտե եզրաքարերի տեղադրում, անձրեւընդունիչի տեղադրում, առկա դիտահորերի բարձրացում  եւ այլ աշխատանքներ»,-նշեց Արմինե Ղուկասյանը:

Հուլիսի կեսից սկսված շինարարական աշխատանքներն իրականացվում է «Շանթ-Սեյրան» ՍՊԸ կողմից: Ծրագրի ընդհանուր արժեքը 475 միլիոն դրամ է:

Տարողունակ աշխատանքներին զուգահեռ`  Սեւանի քաղաքապետի հանձնարարականով՝ համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացվելու են նշված տարածքների գիշերային լուսավորության ցանցի վերականգնման եւ շահագործման, անհրաժեշտ հաղորդակցական միջոցների անխափան գործարկման աշխատանքներ:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]