Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թագավորական ընտանիքին պահելը 2016 թվականին Իսպանիայի վրա կնստի գրեթե 7,8 մլն եվրո

Թագավորական ընտանիքին պահելը 2016 թվականին Իսպանիայի վրա կնստի գրեթե 7,8 մլն 
եվրո

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թագավորական ընտանիքին պահելը 2016 թվականին Իսպանիայի հարկատուների վրա կնստի 7,78 մլն եվրո: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս թիվը օգոստոսի 4-ին հայտնել Է Իսպանիայի ֆինանսների եւ պետական վարչակազմի նախարար Կրիստոբալ Մոնտորո Ռոմերոն՝ Կոնգրեսում ներկայացնելով առաջիկա տարվա պետական բյուջեի նախագիծը:

Դրա հետ մեկտեղ գերատեսչության ղեկավարը չի կոնկրետացրել, թե որքան փող Է նախատեսված միապետի ընտանիքի յուրաքանչյուր  անդամի համար: Երկրի Սահմանադրության համաձայն, միապետը պետբյուջեից տարեկան «դրամագումար Է ստանում իր ընտանիքը եւ արքունիքը պահելու համար եւ ազատորեն տնօրինում Է այն»: Դա նշանակում Է, որ Ֆիլիպ Վեցերորդ թագավորը իրավասու Է իր հայեցողությամբ բաշխել եւ ծախսել հատկացված միջոցները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]