Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սուեզի ջրանցքի շահագործումից Եգիպտոսի եկամուտը տասը տարվա ընթացքում կազմել Է 47 մլրդ դոլար

Սուեզի ջրանցքի շահագործումից Եգիպտոսի եկամուտը տասը տարվա ընթացքում կազմել Է 47 մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած տասը տարվա ընթացքում Սուեզի ջրանցքի շահագործումից Եգիպտոսի եկամուտը կազմել Է գրեթե 47 մլրդ դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Եգիպտոսի վիճակագրության պետական գործակալության հատուկ զեկույցում, որն օգոստոսի 4-ին հրապարակվել Է ջրանցքի երկրորդ հերթի պաշտոնական գործարկման առթիվ, որը նշանակված Է օգոստոսի 6-ին:

Գործակալության տվյալներով՝ «2004-2005-ից մինչեւ 2013-2014 թվականներն ընկած ժամանակաշրջանում նավագնացության տարեշրջանում Սուեզի ջրանցքի շահագործումից Եգիպտոսի գանձարանն ստացել Է գրեթե 47 մլրդ դոլար եկամուտ, տարեկան միջինը՝ 4,7-ական մլրդ դոլար»: Առավել մեծ շահույթն ստացվել Է 2009-2010 թվականների տարեշրջանում՝ 5,5 մլրդ դոլար, իսկ առավել փոքրը՝ 2004-2005 թվականներին, երբ Եգիպտոսի բյուջե Է մտել 3,3 մլրդ դոլար:

Նույն այդ ժամանակաշրջանում ջրանցքով անցել են 182,2 հազար տարբեր նավեր, որոնք ընդհանուր առմամբ փոխադրել են 8,3 մլրդ տոննա բեռներ: Օգոստոսի 6-ին Եգիպտոսում տեղի կունենա նոր՝ 72-կիլոմետրանոց Սուեզի ջրանցքի բացման արարողությունը, որի շինարարությունն ավարտվել Է հուլիսի կեսերին: Այդ նախագծի իրականացումը Եգիպտոսի վրա նստել Է 8 մլրդ դոլար: Կրկնորդը ջրանցքի թողունակությունն օրական 49-ից կավելացնի մինչեւ 97 նավ՝ ի հաշիվ հանդիպական ուղղություններով դրանց միաժամանակյա անցման հնարավորության՝ հին եւ նոր հուներով: Կահիրեն հուսով Է, որ երկրորդ հերթի գործարկմամբ Սուեզի ջրանցքի ամբողջ համալիրի շահագործումից հասույթը մինչեւ 2023 թվականը, նվազագույնը, կեռապատկվի եւ կգերազանցի տարեկան 15 մլրդ դոլարը:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Սուեզի ջրանցքը, որը բացվել Է 1869 թվականին, պահպանում Է կարեւորագույն համաշխարհային ջրային զարկերակի դիրքերը: Դա Եվրոպայից Ասիա անցնող ամենակարճ ծովային ճանապարհն Է, ինչպես նաեւ բեռնափոխադրումների ամենաԷժան միջոցը:

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]