Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վրաստանում հուլիսին իր հանգիստն է կազմակերպել 181 հազար հայ

Վրաստանում հուլիսին իր հանգիստն է կազմակերպել 181 հազար հայ

 ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է տվյալներ, թե որ երկրի ներկայացուցիչներն են նախընտրում իրենց հանգիստը կազմակերպել Վրաստանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Գրուզիա Օնլայն»-ը, ըստ Վրաստանի ՆԳՆ-ի տվյալների, միայն հուլիսին 181 հազար հայ զբոսաշրջիկ է այցելել Վրաստան: Սա 11.9 տոկոսով ավելի է նախորդ տարի հրապարակված ցուցանիշից:

Երկրորդ հորիզոնականում Ադրբեջանն է. նույն ժամանակահատվածում 160.2 հազար ադրբեջանցի է այցելել Վրաստան, երրորդ հորիզոնականում Թուրքիան է` 152.000 զբոսաշրջիկով: Չորրորդ հորիզոնականում Ռուսաստանն է: Մեկ ամսվա ընթացքում Վրաստան է այցելել 160.2 ռուս զբոսաշրջիկ:

Ընդհանուր առմամբ` մեկ ամսվա ընթացքում Վրաստան է այցելել 737,7 հազար մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]