Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հիլարի Քլինթոնը թողարկել Է նախագահական մրցարշավում առաջին տեսահոլովակը

Հիլարի Քլինթոնը թողարկել Է նախագահական մրցարշավում առաջին տեսահոլովակը

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիլարի Քլինթոնը հայտարարել Է, որ նախագահական արշավի մեջ Է մտել հանուն այն կանանց, ովքեր պայքարում են իրենց ընտանիքների երջանկության համար. առաջին տեսահոլովակում, որը հայտնվել Է արշավի շրջանակներում, Քլինթոնը պատմել Է իր մոր դժվարին եւ դժբախտ մանկության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մեկրոպեանոց տեսահոլովակը ցուցադրում Է Դորոթի Ռոդեմի մանկական եւ պատանեկան լուսնակարներից մի քանիսը, որոնց ֆոնին Քլինթոնն անում Է իր պատմությունը: «8 տարեկանում ծնողները լքել են նրան՝ Չիկագոյից ուղարկելով Լոս Անջելես՝ տատիկի եւ պապիկի մոտ, որոնք դա չԷին ցանկանում»,- պատմում Է Քլինթոնը: 

«14 տարեկանում նա սկսել Է աշխատել ինչ-որ մեկի տանը եւ առաջին անգամ տեսել Է ծնողների, որոնք սիրում Էին իրենց երեխաներին եւ հոգ տանում նրանց մասին: Եվ նա նման սիրող ընտանիք Է ստեղծել մեզ համար»,- պատմում Է ԱՄՆ-ի նախագահության թեկնածուն: «Ես մտածում եմ յուրաքանչյուր Դորոթիի մասին ամբողջ Ամերիկայում, որոնք պայքարում են հանուն իրենց ընտանիքների եւ տեղի չեն տալիս»,- ասում Է Քլինթոնը:   

Ինչպես նշվում Է, տեսահոլովակն Այովայի եւ Նյու Հեմփշիրի նահանգներում հեռուստաԷկրաններին կհայտնվի օգոստոսի 4-ին:

Ներկայում Հիլարի Քլինթոնն առավել մեծ ժողովրդականություն վայելող թեկնածուն Է Դեմոկրատական կուսակցությունից, նա զգալիորեն առաջ Է անցել ամենամոտ մրցակցից՝ Բեռնի Սանդերսից: Սակայն բարձրագույն պաշտոնի համար իր թեկնածությունը կարող Է առաջադրել նաեւ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը: Սպասվում Է, որ նա իր որոշման մասին կհայտարարի մինչեւ ամռան վերջը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը`РИА Новости 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]