Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ադրբեջանում երիտասարդների զանգվածային ծեծկռտուքը մարդկային կյանք է խլել

Ադրբեջանում երիտասարդների զանգվածային  ծեծկռտուքը մարդկային կյանք է խլել

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Գյանջա քաղաքում հուլիսի 3-ի երեկոյան երկու խումբ երիտասարդների միջեւ տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի հետեւանքով սպանվել է 30-ամյա Նիյամեդդին Զեյնալովը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, քաղաքի 29-ամյա բնակիչ Ջալալ Աբդուլլաեւը ծակող կտրող գործիքի ծանր վիրավորումով տեղափոխվել է Գյանջայի անհետաձգելի բժշկական օգնության հիվանդանոց: Նշվում է, որ ծեծկռտուքից հետո բժիշկներին է դիմել մի քանի մարդ:

Երիտասարդների միջեւ վիճաբանության պատճառը եւ դրա մասնակիցների թիվը հայտնի չէ: Կատարվածի փաստով քաղաքային դատախազությունում հետաքննություն է սկսվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]