Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լավրովը եւ Քերին օգոստոսի 5-ին Քուալա Լումպուրում կքննարկեն Ուկրաինայի իրադրությունը

Լավրովը եւ Քերին օգոստոսի 5-ին Քուալա Լումպուրում կքննարկեն Ուկրաինայի իրադրությունը

 ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին օգոստոսի 5-ին Քուալա Լումպուրում հանդիպում կանցկացնեն ԱՍԵԱՆ-ի միջոցառումների շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի պատվիրակության անդամը:

«Օգոստոսի 5-ին պլանավորված է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: Դրա շրջանակներում, ի թիվս այլ հարցերի, ծրագրվում է քննարկել նաեւ Ուկրաինայի իրադրությունը»,- տեղեկացրել է գործակալության զրուցակիցը:

Լավրովը եւ Քերին օգոստոսի 3-ին արդեն հանդիպել են Քատարում, որտեղ քննարկել են Սիրիայի իրադրությունը «Իսլամական պետության» դեմ պայքարի համատեքստում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am