Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանն ու Գլենդելը կխորացնեն մի շարք ոլորտներում համագործակցությունը

Երևանն ու Գլենդելը կխորացնեն մի շարք ոլորտներում համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահայկական ամառային 6-րդ խաղերի առիթով Երևան ժամանած ԱՄՆ Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամներ Վարդան Կարպետյանն ու Պաուլա Դիվանեն հանդիպել են Երևանի ավագանու հանրապետական խմբակցության ղեկավար Սերգեյ Մկրտչյանի և խմբակցության անդամ, ավագանու ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության ատենապետ Հրաչյա Շմավոնյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով Գլենդելի պատվիրակության անդամներին՝ Սերգեյ Մկրտչյանն ու Նաիրա Նահապետյանը նրանց համառոտ ներկայացրել են Երևանի կառավարման մոդելը, առաջնահերություններն ու  ծրագրերը: Ներկայացվել են նաև Երևանի ավագանու կառուցվածքն ու գործունեությունը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Կարպետյանն իր հերթին ներկայացրել է Գլենդելի կառավարման մոդելն ու ռազմավարությունը` նշելով, որ քաղաքային խորհուրդը բաղկացած է 5 անդամներից, որոնցից էլ ընտրվում է քաղաքապետը: Վերջինս թվարկել է նաև այն բոլոր կրթամշակութային միջոցառումները, որոնք միտված են հայապահպանության գաղափարին: Խոսելով Երևանի մասին տպավորություններից՝ Վարդան Կարպետյանը հատկանշել է, որ տպավորված է մայրաքաղաքի  կանաչապատումով և նախորդ այցերի համեմատ նկատված դրական մի շարք զարգացումներով:

Նաիրա Նահապետյանը շնորհակալություն է հայտնել Գլենդելի հայ համայնքի հանդեպ տածած ուշադրության ու իրականացվող ծրագրերի համար: Կողմերը նաև պատրաստակամություն են հայտնել Երևանի և Գլենդելի փոխգործակցությունն առավել առարկայական դարձնելու վերաբերյալ և նախանշել համագործակցության մի շարք ուղղություններ: Հանդիպման ավարտին Սերգեյ Մկրտչյանն ու Նաիրա Նահապետյանը հաջողություն են մաղթել Գլենդելի թիմին`համահայկական ամառային 6-րդ խաղերում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]