Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բեյթեդին արվեստի փառատոնին հայ երաժիշտները Ցեղասպանության տարելիցին նվիրված համերգ կտան

Բեյթեդին արվեստի փառատոնին հայ երաժիշտները Ցեղասպանության տարելիցին նվիրված 
համերգ կտան

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի հանրահայտ մշակութային իրադարձություններից մեկին` Բեյթեդին արվեստի փառատոնին հայ արվեստագետները հանդես կգան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգով: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` Հայաստանի պետական կամերային և «Հովեր» պետական կամերային երգչախմբերի հետ օգոստոսի 8-ին ելույթ կունենա Beiteddine Art Festival-ի շրջանակում: Երեկոյի ընթացքում որպես դիրիժոր հանդես կգա ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում մաեստրո Թոփչյանը տեղեկացրեց, որ Լիբանանի մայրաքաղաքում անցկացվող իրադարձությունն ամենամեծ արվեստի փառատոններից է:

«Հրավիրված ենք նրանց կողմից: Ծրագրում կհնչեն Խաչատրյանի  Սպարտակ սյուիտը, Բրամսի Ջութակի կոնցերտը և Մոցարտի Ռեքվիեմը: Լիբանանում մեզ հետ ելույթ կունենա մեր մեծ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը: Քանի որ համերգը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, նրա հետ որպես բիս ուզում ենք կատարել Կոմիտասի «Կռունկ»-ը, որը վերջերս Ռուբեն Ալթունյանը մշակել է ջութակի և նվագախմբի համար: Շատ հայտնի մարդիկ արդեն նվագել են դա, այդ թվում` Մաքսիմ Վենգերովը: Հիմա մենք էլ պետք է կատարենք: Երկրորդ բաժնում էլ որպես նվեր երկու հատված կկատարենք Տիգրան Մանսուրյանի Ռեքվիեմից»,-նշեց Էդուարդ Թոփչյանը:  

Այժմ Ֆիլհարմոնիկը և երգչախմբերն ակտիվորեն պատրաստվում են կարևորագույն ելույթին: «Արմենպրես»-ը մասնակցեց երաժիշտների և երգիչների փորձին:

«Շատ լավ եմ գնահատում փորձերը, շատ լավ աշխատում ենք: Վստահ եմ` շատ լավ կնվագենք»,-հավելեց ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորը:

Որպես մենակատարներ համերգային երեկոյի ընթացքում  հանդես կգան նաև մեներգիչներ Իրինա Զաքյանը (սոպրանո), Պերճ Քարազյանը (տենոր), Նարինե Անանիկյանը (մեցցո սոպրանո) և Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը (բարիտոն):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]