Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մովսիսյանի գոլը հաղթանակ պարգևեց «Սպարտակ»-ին

Մովսիսյանի գոլը հաղթանակ պարգևեց «Սպարտակ»-ին

ՄՈՍԿՎԱ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում Մոսկվայի «Սպարտակ»-ը սեփական հարկի տակ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի գոլի շնորհիվ առավելության հասավ «Ռուբին»-ի նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով:

Յուրա Մովսիսյանը խաղադաշտ դուրս եկավ «Սպարտակ»-ի մեկնարկային կազմում և փոխարինվեց 62-րդ րոպեին: ՀՀ ընտրանու  հարձակվողը գոլով աչքի ընկավ փոխարինվելուց երկու րոպե առաջ` Զե Լուիշի փորանցումից հետո: Նոր մրցաշրջանում սա Մովսիսյանի երկրորդ գոլն է: Նախորդ խաղում ևս «Սպարտակ»-ը հաղթանակ էր տարել մեր ընտրանու հարձակվողի գոլի արդյունքում:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը մնաց սպարտակցիների պահեստայինների նստարանին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]