Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

26-ամյա կինը կուրացել է օրական քսանութ շիշ Red Bull օգտագործելուց հետո

26-ամյա կինը կուրացել է օրական քսանութ շիշ Red Bull օգտագործելուց հետո

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 26-ամյա Լենա Լափուրիի պատմությունը հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում: 3 երեխաների մայրը, ով ներկա դրությամբ գործազուրկ է, կուրացել է օրական 28 շիշ Red Bull օգտագործելուց հետո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Daily mail-ը, կինն օրական օգտագործել է 3000 կալորիա՝ չիմանալով, որ վնասում է իր առողջությանը: Նրա վիճակը կտրուկ վատացել է հունիսի վերջին: Որոշ ժամանակ անց կինը կուրացել է եւ տեղափոխվել հիվանդանոց: Բժիշկների փոխանցմամբ՝ կնոջ մոտ հայտնաբերվել է ներգանգային հիպերտոնիա, ինչը նրա ծանր քաշի հետեւանքն է: Լափուրին, ով ամսական 1800 դոլար է ծախսում էներգետիկ ըմպելիքներ գնելու համար, խոստովանել է, որ սովորաբար օրական օգտագործել է 28 շիշ էներգետիկ ըմպելիք:

«Բացի էներգետիկ ըմպելիքից ես շատ եմ սիրում մակարոնեղեն, ֆաստ ֆուդ նաեւ չիպսեր: Ես ունեմ երեք երեխա: Որոնցից մեկը հատուկ խնամք է զգում եւ ես ժամանակ չեմ ունենում ուտեստներ պատրաստելու համաևր: Հինգ տարի ես տառապում էի միգրենով եւ գլխացավերով, սակայն դրան ուշադրություն չէի դարձնում եւ օգտագործում էի ցավազրկողներ: Հետո իմ տեսությունը կորավ: Ես չէի կարողանում իմ գլուխը հանգիստ դնել բարձին»,- ասել է նա:

Բժիշկները նրան հատուկ սննդակարգ են նշանակել: Նրանք վստահ են, որ քիմիական սնունդից եւ էներգետիկ ըմպելիքներից հրաժարվելուց հետո կնոջ տեսողությունը կվերականգնվի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]