Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Համալսարանական թիմերի Եվրոպայի առաջնությունում ՀՊՏՀ թիմը մեկնարկել է ոչ ոքիով

Համալսարանական թիմերի Եվրոպայի առաջնությունում ՀՊՏՀ թիմը մեկնարկել է ոչ ոքիով

ՊՈԶՆԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի Պոզնան քաղաքում օգոստոսի 2 ից 9-ն ընթացող համալսարանական թիմերի ֆուտզալի Եվրոպայի հոբելյանական՝ 10-րդ առաջնությանը մասնակցող Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) թիմն օգոստոսի 3-ին իր ուժերն է չափել Ֆրասիայի Լիոն քաղաքի համալսարանի թիմի հետ: Պոզնանի Ադամ Միցկիևիչի անվան համալսարանի մարզադահլիճում անցկացվող խաղում գրանցվել է մարտական ոչ ոքի՝ 3:3: Մեր թիմի կազմում դուբլի հեղինակ է դարձել Անդրանիկ Կարապետյանը, մեկ գնդակ խփել է Հակոբ Դոքմանյանը:

Օգոստոսի 1 ին տեղի ունեցած վիճակահանության արդյունքում ՀՊՏՀ ի թիմը հայտնվել է E խմբում, որտեղ ընդգրկված են նաև «Տեխնիոնը»՝ Իսրայելի տեխնոլոգիական ինստիտուտի, Ֆրանսիայի Լիոն քաղաքի Կլաուդ Բեռնարդի անվան ևԱնգլիան ներկայացնող Բրունելի համալսարանների թիմերը: Ընդհանուր առմամբ ներկայացված են 14 երկրների 22 թիմեր: Հայկական պատվիրակությունը, որի կազմում են 12 մարզիկներ, թիմի գլխավոր մարզիչ Կարեն Միքայելյանը, թիմի բժիշկը ևհամալսարանի պռորեկտոր Սևակ Խաչատրյանը, գլխավորում է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահության անդամ, ՀՊՏՀ-ի ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների թեկածու Հովհաննսես Գաբրիելյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]