Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ուկրաինական խոզի մսի ներմուծումը ռուսական շուկա կարգելվի

 Ուկրաինական խոզի մսի ներմուծումը ռուսական շուկա կարգելվի

ՄՈՍԿՎԱ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Անասնաբուժական ու բուսասանիտարական դաշնային ծառայությունը (Россельхознадзор) վերջին ստուգումներն է կատարում Ուկրաինայից ներմուծված խոզի մսի որակն ու անվտանգության մակարդակը ստուգելու առնչությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Россельхознадзор-ի տնօրենի օգնական Ալեքսեյ Ալեքսենկոն չի բացառել, որ մոտ օրերս կարգելվի ուկրաինական խոզի մսի մուտքը ռուսական շուկա: Պատճառը, ըստ ռուս մասնագետի, Ուկրաինայում բռնկված խոզերի աֆրիկյան ժանտախտն է: Մինչ այս հայտարարությունը ռուսական լրատվամիջոցներն արդեն տեղեկացրել էին խնդրի մասին:

Ըստ «Վեդեմոստի»-ի՝ ՌԴ Մսի ազգային ասոցիացան արդեն հայտնաբերել է խոզերի ախրիկյան ժանտախտի 12 դեպք Ուկրաինայից ներմուծված մսամթերքում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]