Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ամփոփվել են հաշտարարների որակավորման դասընթացին մասնակցել ցանկացող ֆիզիկական անձանց դիմումները

Ամփոփվել են հաշտարարների որակավորման դասընթացին մասնակցել ցանկացող ֆիզիկական 
անձանց դիմումները

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարության հաշտարարության որակավորման հանձնաժողովը 2015 թվականի հուլիսի 30-ի նիստում ուսումնասիրել և ամփոփել է հաշտարարների որակավորման դասընթացին մասնակցել ցանկացող ֆիզիկական անձանց դիմումները, դիմողների ներկայացրած փաստաթղթերի հիման վրա հաշտարարի թեկնածուներին ներկայացվող պահանջների համապատասխանությունը ՀՀ դատական օրենսգրքի 227.6-րդ հոդվածի պահանջներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՆ լրատվական ծառայությունից, հանձնաժողովն ընդունել է որոշում՝ կից ցանկով (http://moj.am/article/1351) ներկայացված դիմողներին թույլատրել մասնակցել հաշտարարների որակավորման դասընթացին: 

Հիշեցնենք, որ հաշտարարի որակավորման դասընթացները սկսվելու են 2015 թվականի օգոստոսի 11-ից:  

Դասընթացներին մասնակցելու թույլտվություն ունեցող անձինք նախարարու­թյան կայքում ցանկը հրապարակվելուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում կատարում են դասընթացներին մասնակցելու և հաշտարարի որակավորման վկայագիր ստանալու համար միանվագ վճարում՝  80.000 ՀՀ դրամի չափով՝ մուծված հաշտարարի որակավորման դասընթացներն իրականացնող՝ «ՀՀ արդարադատության նախարարութան իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի համար «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ում բացված Հ/Հ 1930009611880200 հաշվեհամարին: Եթե դասընթացներին մասնակցելու թույլտվու­թյուն ունեցող անձը սահմանված ժամկետում վճարում չի կատարում, ապա հանձնաժո­ղովն ընդունում է որոշում տվյալ անձին դասընթացներին մասնակցելը մերժելու վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]