Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Քաղաքաշինության նախարարությունը պատրաստում է հայ ճարտարապետների կառուցած շենքերի վերաբերյալ ընդհանուր տեղեկանքը

Քաղաքաշինության նախարարությունը պատրաստում է հայ ճարտարապետների կառուցած 
շենքերի վերաբերյալ ընդհանուր տեղեկանքը

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի հանձնարարականով՝ նախարարության ենթակայության տակ գործող Ճարտարապետության ազգային և Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտների տնօրեններին՝ պատրաստել հանրապետության մարզերում հայ ճարտարապետների հեղինակած արժեքավոր և ուշագրավ շենքերի վերաբերյալ տեղեկանք, որը կներառեր շենքերի հեղինակների անունները և կառուցման տարեթվերը՝ այդ շենքերի վրա նրանց անունները փորագրելու համար:

Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ քաղաքաշինության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Թամանյանի ներկայացրած տեղեկանքի համատեքստում՝ ճարտարապետներ Գևորգ Թամանյանի և Էդմոն Տիգրանյանի՝ 1950-60-ականներին Ջերմուկ առողջարանային քաղաքում կառուցված չորս հիշարժան շենքերի (Գ. Թամանյանի նախագծած «Ըմպելասրահ»-ը, նախկինում՝ առողջարանային համալիրներ, այսօր՝ «Արմենիա» և «Օլիմպիա» հյուրանոցները, Էդ. Տիգրանյանի հեղինակած առողջարանի շենքը, ներկայում՝ «Թուրիս» հյուրանոց) վերաբերյալ աշխատանքային խումբը ներկայացրել է համապատասխան առաջարկներ:

Այժմ նախարարությունում ձևավորում են արձանագրությունների շաբլոնները, որոնք առաջիկայում կպատվիրվեն:

Վերը նշված հուշարձան շենքերի վրա անհրաժեշտ տեղեկատվական- ճանաչողական արձանագրությունները կփորագրվեն հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]