Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Առաջատար մասնագետները քննարկել են Հայաստանում ճառագայթային բժշկության զարգացման հեռանկարները

Առաջատար մասնագետները քննարկել են Հայաստանում ճառագայթային բժշկության 
զարգացման հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշվի առնելով ճառագայթային բուժման արդյունավետությունը և տարեցտարի ավելացող ուռուցքաբանական հիվանդների աճը՝ առաջատար մասնագետների մասնակցությամբ քննարկվել են հանրապետությունում ճառագայթային բուժման առկա հզորությունները և առաջիկա տարիներին բուժման տեսակի պահանջարկը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ճառագայթաբանները ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին են ներկայացրել ոլորտի զարգացմանն ուղղված առաջարկություններ:

Նշվել է, որ նորագոյացությունների արդունավետ բուժումը և կառավարման ժամանակակից կարողությունների ստեղծումը ՀՀ առողջապահության նախարարության կարևոր և հրատապ լուծում պահանջող խնդիրներից է: Կարևորելով քաղցկեղի բուժման ծախսարդյունավետ մեթոդների ներդրումը,ինչպես նաև բուժման կարողությունների ընդլայնումը՝ քննարկվել է Ճառագայթային բուժման կենտրոն ունենալու հնարավորությունը: Բուժման այս տեսակի ընդլայնումը հնարավորություն կընձեռի ապահովել հասանելիություն, մատչելիություն, որակ, ինչպես նաև բարելավել առողջապահական ցուցանիշները: 

Քննարկմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը և ՀՀ ԱՆ Առողջապահական ԾԻԳ պետական հիմնարկի տնօրեն Նելսոն Զուլոյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]