Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սաստիկ շոգը չի ազդել շտապօգնության կանչերի թվի վրա

Սաստիկ շոգը չի ազդել շտապօգնության կանչերի թվի վրա

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած օգոստոսի առաջին օրերին արձանագրված 40 և ավելի բարձր ջերմաստիճանին, մայրաքաղաքում գրանցված շտապօգնության կանչերի վիճակագրությունը չի փոխվել: «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց, որ կանչերի թիվը բարձրանում է հատկապես հանգստյան օրերին: «Շտապօգնությունը շարունակում է աշխատել կանչերի բարձր թվով, որ արձանագրվել է այս տարվա հունվարի մեկից: Հուլիսի 31-ին, երբ շատ շոգ էր, ունեցել ենք 611 կանչ, օգոստոսի 1-ին` 674: Օրական Երևանում գրանցվում է միջինը 650-670 կանչ»,- ասաց Ստեփանյանը:

Որպես կանոն, կանչերի հիմնական պատճառները սրտանոթային հիվանդություններն են, ճնշման խնդիրներ, շաքարային դիաբետի սրացումները և այլն:

ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն իր հերթին նշեց, որ այս ամառ ռեկորդային ցուցանիշներ չեն գրանցվել: «Օգոստոսի առաջին օրերին օդի ջերմաստիճանը կազմել է 40.3 °C: Ամենաբարձր ջերմաստիճանը, որ մինչ այժմ գրացվել է Երևանում, եղել է 42 °C` 2010 թվականի օգոստոսի 3-ին, և 43.7 °C`  2011 թվականի հուլսի 31-ին` Մեղրիում»,- ասաց  Սուրենյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]