Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նեապոլի արվարձանի թանգարանից հափշտակել են երկտոննանոց ճապոնական քանդակը

Նեապոլի արվարձանի թանգարանից հափշտակել են երկտոննանոց ճապոնական քանդակը

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նեապոլի Կազորիա արվարձանից անհետ կորել Է ճապոնացի կին հռչակավոր ավանգարդիստ-քանդակագործ Կաորի Կավակամիի վիթխարի մետաղակերտ քանդակը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, երկու տոննա քաշով գութանի խորհրդանշական պատկերաքանդակը կորել Է այն ցուցահանդեսային հրապարակից, որն Արդի արվեստի թանգարան-լաբորատորիան կազմակերպել Է քաղաքի պերճատներից մեկի ներքին բակում:      

Թանգարանի տնօրեն պրոֆեսոր Անտոնիո Մանֆրեդին տեղական զանգվածային լրատվամիջոցներով դիմել Է անհայտ հափշտակիչներին՝ իրենց ավարը մետաղի ջարդոնի կետերում վերաձուլման չտալու թախանձալից խնդրանքով:

«Դա հին երկաթ չԷ, այլ արվեստի ստեղծագործություն»,- ասել Է պրոֆեսորը:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ- գործակալությունը, ճապոնացի քանդակագործուհու աշխատանքը գնահատվում Է 300 հազար եվրո, եւ, ինչպես նրա ամբողջ ստեղծագործությունը, գտնվում Է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորության ներքո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]