Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանի եզդիները հիշատակել են Իրաքում իրենց հայրենակիցների դեմ իրականացված ցեղասպանության մեկ տարին

Հայաստանի եզդիները հիշատակել են Իրաքում իրենց հայրենակիցների դեմ իրականացված 
ցեղասպանության մեկ տարին

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Իրաքի Շանգալի տարածաշրջանում եզդի ժողովրդի նկատմամբ կատարված ցեղասպանությունից մեկ տարի անց մասնակի ազատագրված տարածքներ այսօր վերադարձել է մոտ 300 հազար եզդի: Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունում եզդի ժողովրդի նկատմամբ մեկ տարի առաջ ԻԼԻՊ-ի ահաբեկիչների կողմից իրականացրած ցեղասպանության տարելիցի առնչությամբ օգոստոսի 3-ին կազմակերպված միջոցառմանն այս մասին լրագրողներին ասաց «Միդիա-Շանգալ» ՀԿ-ի նախագահ Ամո Շարոյանը:

«Մեր հայրենակիցների մի մասը վերադարձել է իրենց տները, սակայն, դժբախտաբար, անվտանգությունը դեռ ապահովված չէ, որ մնացածը նույնպես կարողանան վերադառնալ: Այդ իսկ պատճառով կոչ ենք անում միջազգային հանրությանն օգնել ստեղծելու եզդիների ինքնավար հանրապետությունը: Շանգալը եզդիների համար սովորական աշխարհաքաղաքական վայր չի: Այն մեր բնօրրան է, մեր օջախն ու տունը, որտեղ մեր ժողովուրդն արարել է և ստեղծել իր մշակույթը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Ամո Շարոյանը:

«Միդիա-Շանգալ» ՀԿ-ի նախագահ Ամո Շարոյանը հիշեցրեց, որ Հայաստանի Հանրապետությունն առաջին իսկ օրվանից պատրաստակամություն է հայտնել սատարել ցեղասպանության ենթարկված եզդիներին, սակայն եզդիների առաջնային նպատակն է ամեն գնով շարունակել մնալ իրենց հայրենի հողում: Արդյունքում ներկա պահին Հայաստանում փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմել են 19  հոգուց բաղկացած եզդիների երեք ընտանիք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]