Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Շիրակ»-ը հաղթեց «Գանձասար-Կապան»-ին, «Արարատ»-ը՝ «Ուլիս»-ին

«Շիրակ»-ը հաղթեց «Գանձասար-Կապան»-ին, «Արարատ»-ը՝ «Ուլիս»-ին

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի անդրանիկ տուրի երկրորդ խաղային օրն «Արարատ»-ը հաղթեց «Ուլիս»-ին (2-0), իսկ «Շիրակ»-ը՝ «Գանձասար-Կապան»-ին (2-1):

Երևանի «Հրազդան» մարզադաշտում կայացած «Արարատ»-«Ուլիս» հանդիպումը մեկնարկեց հետաքրքիր միջադեպով՝ հանդիպումն սկսվեց նշված ժամից 20 րոպե ուշացումով՝ շտապօգնության մեքենայում էլեկտրաշոկի բացակայության պատճառով: «Արարատ»-ի առավելությունն ակնհայտ էր, սակայն ունեցած հնարավորություններն «արարատցիները» չէին օգտագործում:  «Ուլիս»-ի ֆուտբոլիստներն իրենց հերթին փորձեր էին կատարում գրավելու մրցակցի դարպասը: Երկրորդ կեսի 65-րդ րոպեին «Արարատ»-ն առաջ անցավ հաշվի մեջ: Իր դիպուկությամբ առանձնացավ Կառլո Ֆրանկոն: Հանդիպման ավարտից 6 րոպե առաջ տուգանային հարվածն անվրեպ իրացրեց Մոյսես Օրոզկոն:

Միևնույն ժամանակ ընթացող «Շիրակ»-«Գանձասար-Կապար» խաղում հաղթեցին գյումրեցիները՝ 2-1 հաշվով: Առաջինը խաղի հաշիվը բացեցին «Գանձասար-Կապան»-ի ֆուտբոլիստները` սակայն չպահպանելով «արդար խաղի» կանոները: Որպեսզի վերականգնվի «արդար խաղի» կանոները, «Գանձասար-Կապան»-ի ֆուտբոլիստները թողեցին, որ «Շիրակ»-ի ֆուտբոլիստները անարգել գրավեն դարպասը, ինչը նրանց չհաջողվեց. միայն դարպասապահի ինքնագոլից հետո հաշվի հավասարությունը վերականգնվեց: Գյումրեցիներին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ խաղի 82-րդ րոպեին: Գոլն իր ակտիվում գրանցեց Բուգուինը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մեկնարկային տուրում Հայաստանի գործող չեմպիոն Երևանի «Փյունիկ»-ը 1-2 հաշվով զիջել էր «Ալաշկերտ»-ին, իսկ «Բանանց»-«Միկա» հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]