Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը ժամանել է Իսրայել

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը ժամանել է Իսրայել

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը ժամանեց Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվ:

Թիմը հանգրվանել է «Կիբուց Շեֆայիմ» հյուրանոցում: Օգոստոսի 3-ին և 5-ին՝ Երևանի ժամանակով ժամը 19:00-ին, Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի Իսրայելի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ: Հանդիպումները տեղի կունենան Իսրայելի ազգային մարզումային կենտրոնի մարզադաշտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն:

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Մարկ Լելիևրի գլխավորությամբ՝ Իսրայել են մեկնել 18 ֆուտբոլիստներ:

Դարպասապահներ` Սուրեն Ալոյան «Բանանց», Մարկ Գրիգորյան «Դոնաֆելդ» (Ավստրիա): Պաշտպաններ` Հակոբ Համբարձումյան «Բանանց», Աղավարտ Պետրոսյան «Բանանց», Հակոբ Հակոբյան «Բանանց», Ժիրայր Մարգարյան «Բանանց», Արթուր Քարտաշյան «Փյունիկ», Մհեր Սաֆարյան «Շիրակ», Գրիգորի Էմեկսուզյան «Ստրոգինո» (Ռուսաստան): Կիսապաշտպաններ` Ստեփան Հարությունյան «Բանանց», Հովհաննես Իլանգյոզյան «Բանանց», Արթուր Նադիրյան «Փյունիկ», Վարդան Սաֆարյան «Միկա», Դավիթ Մարտիրոսյան «Տեպլիցե» (Չեխիա), Հայկ Գալստյան «Հոֆենհայմ» (Գերմանիա): Հարձակվողներ` Էդգար Մովսիսյան «Բանանց», Ռոբերտ Մինասյան «Փյունիկ», Գոռ Աղբալյան «Հերենվեն» (Հոլանդիա):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]