1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Փյունիկ»-«Ալաշկերտ»՝ մարզիչների կարծիքները խաղի մասին

«Փյունիկ»-«Ալաշկերտ»՝ մարզիչների կարծիքները խաղի մասին

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության առաջին տուրի «Փյունիկ»-«Ալաշկերտ» խաղից հետո երկու թիմերի մարզիչներն անդրադարձան խաղի արդյունքին և բացատրեցին չստացված խաղի պատճառը:

««Փյունիկ»-ը նորմալ խաղում էր, սակայն սխալ թույլ տվեցինք, միայն դրանից հետո խաղը կերպարանափոխվեց՝, անփույթ խաղացինք: Ուշադրության խնդիր ունենք: Ուշադիր չեն, մեկը մյուսին չի լսում, չեն «խոսում» միմյանց հետ: Միայն Ռոմերոյի բացակայությունը չէ, որ զգացնել է տալիս թիմում: Չեմ կարող ասել, թե ինչքան է թիմի սելեկցիան հաջողվել: Ամեն դեպքում, սա մրցաշրջանի առաջին խաղն է միայն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ  նման կարծիք հայտնեց «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը: Վերջինիս խոսքով՝ եթե թիմում լավ  որակի հարձակվող լինի, ապա լավ կլինի:

Երևանի «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի կարծիքով՝ մրցաշրջանը նոր է սկսվել և շուտափույթ եզրակացություն պետք չէ անել: «Հանդիպել էին երկու հավասար հնարավորությունների տեր թիմեր: Երկուսս էլ ունեինք գոլային լավ պահեր: Հաշվի առնելով եղանակային պայմանները՝ լավ խաղ էր: Սա Ֆուտբոլ է. բնական է, որ բաց թողած գոլը հոգեբանական նշանակություն ունի: Կարևորն այն է, որ ընդունած գնդակից հետո թիմը հավաքվում և գոլ է խփում: Մենք հաշվի ենք առնում ում հետ ենք խաղում: Ունենք 3-4 լավ հարձակվող: Թիմում առողջ մրցակցություն կա, որը որակ է ապահովում: Մեր հաղթաթուղթը կազմակերպված և թիմային խաղն է»,-շեշտեց նա:

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության մեկնարկային տուրում գործող չեմպիոն Երևանի «Փյունիկ»-ը 1-2 հաշվով պարտվեց «Ալաշկետ»-ին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]