Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ կառավարությունը կաջակցի Գյումրու «Լենտեքս»-ին նոր աշխատատեղեր ստեղծելու հարցում

ՀՀ կառավարությունը կաջակցի Գյումրու «Լենտեքս»-ին նոր աշխատատեղեր ստեղծելու հարցում

ԳՅՈՒՄՐԻ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը կաջակիցի Գյումրու «Լենտեքս» ՍՊ ընկերությանը գործունեությունն  ընդլայնելու ու նոր աշխատատեղեր ստեղծելու հարցում: Այս մասին օգոստոսի 1-ին Գյումրի կատարած այցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն` այցելելով ընկերության նոր մասնաշենք: 2001 թվականին հիմնադրված ընկերությունն իր միջոցներով 2014 թվականին շահագործման է հանձնել ընկերության նոր մասնաշենքը՝ 2900 քմ մակերերսով: Այս պահին ընկերությունում աշխատում է մոտ 290 մարդ: «Հիմնադրվել է 2001-ին և մինչ օրս միայն  աճի միտումներ ենք գրանցել: Աշխատում ենք շուկան ընդլայնել: Հիմնականում շուկայում ներկայացված է 2 ապրանքանիշով՝ «Լենտեքս»  և «Վիվա», բայց այս տարի նախատեսում ենք ևս 1 ապրանքանիշի ավելացում: Իր բոլոր չափանիշներով ապրանքատեսականին համապատասխանելու է ԵՏՄ-ի պայմաններին: ԵՏՄ հնարավորություն տվեց մեզ ապրանքն արտահանել արտերկիր: Հիմա մեծ պայմանագիր ունենք ՌԴ-ի հետ և մինչև տարեվերջ նոր ծրագրեր ունենք»,-«Արմենպրես»-ին տեղեկացրեց ընկերության  փոխտնօրեն Անուշ Հայկյանը՝ հավելելով, որ արտադրական ծավալների ավելացման երաշխիքը ապրանքատեսականու որակն է:

«Արդեն ճանաչված ընկերություն է՝ որակով համապատասխանում միջազգային չափորոշիչներին: Բայց որակի վրա աշխատանքն անընդհատ է, ընկերությունն աշխատում է կատարելագործվել՝ տեխնոլոգիական ռեժիմների կրճատում, աշխատանքային պայմանների բարելավվում»,-ավելացրեց Անուշ Հայկյանը: 

Ընկերությունը հագեցած է ժամանակակից մեքենասարքավորումներով: Տվյալ պահին ևս նոր՝ իտալական  սարքավորումներ են տաղադրվում, որի շնորհիվ ընկերությունը կունենա իտալական նոր հոսքագիծ: Արտադրանքը՝ տղամարդու, կանացի և մանկական գուլպաներ ու կիսագուլպաներ, ինչպես նաև տրիկոտաժ իրացվում  է ոչ միայն մեր հանրապետությունում, այլ նաև արտահանվում՝ ՌԴ, Դուբայ և Ֆրանսիա: Այս պահին «Լենտեքս» ՍՊԸ-ի տարեկան թողարկած արտադրական ծավալը կազմում է 550 մլն դրամ, սակայն ոչ միայն արտադրական ծավալի աճի այլ նաև ապրանքատեսականու ավելացում և, ինչն այսօր ամենակարևորն է Գյումրիում՝ նոր աշխատատեղերի ավելացման հնարավորություն ունի ընկերությունը:

Ընկերությանը դրա համար անհրաժեշտ է նախ նոր տարածք: ՀՀ վարչապետը հանձնարարեց Գյումրու քաղաքապետին՝ աջակցել  ընկերությանը նոր տարածք տրամադրելու հարցում, իսկ  ֆինանսական աջակցության համար, ընկերությունը մինչև օգոստոսի 15-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը կներկայացնի բիզնես պլան, որի իրականացման դեպքում ընկերությունը Գյումրիում կստեղծի լրացուցիչ ևս  300 աշխատատեղ:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]