Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանում իրականացվող բնապահպանական նախագծերը կարիք ունեն համակարգման. Կարինե Դանիելյան

Հայաստանում իրականացվող բնապահպանական նախագծերը կարիք ունեն համակարգման. 
Կարինե Դանիելյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում իրականացվող բնապահպանական ծրագրերը բավականին շատ են, սակայն դրանք կարիք ունեն համակարգման: Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը` այս մասին օգոստոսի 1-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը: «Միջազգային տարբեր կառույցների աջակցությամբ այսօր Հայաստանում իրականացվում են բազմապիսի ծրագրեր: Իսկ համակարգված աշխատանքը ավելի մեծ արդյունքներ կտա: Այդ առիթով դեռևս 2013 թ. Հայաստանում ստեղծվել էր միջգերատեսչական հանձնաժողով, որը շարունակում է մշակել ՄԱԿ-ի «ՀետՌիո +20» գործընթացի հայաստանյան դրույթները: Այս աշխատախումբը  կազմված է ՏԻՄ և հասարակական ոլորտի ներկայացուցիչներից»,-ասաց Կարինե Դանիելյանը:

Բնապահպանը մանրամասնեց, որ աշխատանքային խումբը մշակել է բնապահպանական ծրագրի հայեցակարգ, որում տեղ է գտել աշխատանքային 11 ուղղություն: Դրանց շարքում են ընդերքի օգտագործումը և շրջակա միջավայրի առողջությունը, այլընտրանքային էներգետիկայի զարգացումը, ջրային ռեսուրսների և թափոնների կայուն կառավարումը, օրգանական գյուղատնտեսության զարգացումը, կայուն տուրիզմի զարգացումը, կանաչ քաղաքները և այլն:

«Խնդիրները, որոնք առկա են մոլորակի վրա, այնքան շատ են, որ մենք չենք հասցնում դրանց տալ լիարժեք լուծում: Այդ առիթով համաշխարհային հանրությունը մշակում է «ՀետՌիո +20» գործընթացը, որը համապատասխանում է ՄԱԿ-ի` Ռիոյում բնապահպանական գագաթնաժողովում ընդունած որոշումներին», - նշեց Կարինե Դանիելյանը:

Միջգերատեսչական անձնաժողովն ստեղծվել է ՀՀ վարչապետի 2013 թ. դեկտեմբերի 9-ի որոշմամբ, նախագահը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Տիգրան Գևորգյանն է, իսկ քարտուղարության աշխատանքներն իրականացնում է ՀՀ կառավարության աշխատակազմը: Միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության հիմնական նպատակն Ազգային ռազմավարական ծրագրի (հայեցակարգ և գործողությունների ծրագիր) մշակումն է՝ ուղղված «Ռիո+20»-ի որոշումների իրականացմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]