Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գավառում ներկայացվեց «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ-6» դրամաշնորհային ծրագրի ռազմավարությունը

Գավառում ներկայացվեց  «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ-6» դրամաշնորհային ծրագրի 
ռազմավարությունը

ԳԱՎԱՌ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ :  ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ը Գեղարքունիքի մարզի պետական կառավարման  ոլորտի ներկայացուցիչներին եւ հասարակական կազմակերպություններին ներկայացրեց Գեղարքունիքի մարզում «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի» կողմից իրականացվող բնապահպանական  ծրագրերի ընթացքը  եւ «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ-6» դրամաշնորհային ծրագրի ռազմավարությունը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` Գեղարքունիքի մարզում «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ-5» դրամաշնորհային ծրագրերի ընթացքը ներկայացրեց ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման  գրասենյակ» պետական հիմնարկի կրթական ծրագրերի բաժնի պետ Ռուբիկ Շահազիզյանը: Ըստ զեկուցողի` «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ-5» դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում մարզում իրականացվել կամ իրականացման ընթացքի մեջ են 6 բնապահպանական  ծրագրեր, որոնք վերաբերում են մեղվաբուծության, ձկնաբուծության, այգեգործության, դեգրադացված անտառային տարածների վերականգնման, արոտների կայուն օգտագործման, հասարակական լողափի ստեղծման ոլորտներին: «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ-6» դրամաշնորհային ծրագրի ռազմավարությունը ներկայացրեց ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի տեղակալ Սամվել Բալոյանը: Նա առաջարկեց հասարակական կազմակերպություններին ու անհատ անձանց` մեկ շաբաթվա ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ներկայացնել դրամաշնորհային ծրագրերի ռազմավարության վերաբերյալ առաջարկություններ, ինչպես նաեւ` մասնակցության հայտեր: «Ձեզ բաժանված են ծրագրի ռազմավարության մասին պատմող ուղեցույցերը: Դուք կարող եք առաջարկությունների հետ մեկտեղ ներակայցնել նաեւ գլոբալ նշանակության  ծրագրերի մասնակցության հայտեր: Ձեր առաջարկությունները կներկայացվեն  «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ»-ի տնօրինության ուշադրությանը: Դրամաշնորհները ոչ քիչ գումարներ են կազմում, որոնք նպատակային օգտագործելու դեպքում բնապահպանական բազմապիսի հարցեր միասին կկարողանանք լուծել»,-նշեց Սամվել Բալոյանը:

 Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]