1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Նորք-Մարաշ» ԲԿ մասնագետները «Բաց դռների օր» կազմակերպեցին Գավառի բժշկական կենտրոնում

«Նորք-Մարաշ» ԲԿ մասնագետները «Բաց դռների օր» կազմակերպեցին Գավառի բժշկական 
կենտրոնում

ԳԱՎԱՌ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզպետարանի եւ Երեւանի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի ղեկավարության միջեւ հաստատված համագործակցության շրջանակներում հուլիսի 31-ին Գավառի բժշկական կենտրոնում  առողջապահական «Բաց դռների օր» են անցկացրել մայրաքաղաքի «Նորք- Մարաշ» բժշկական կենտրոնի սրտաբաններն ու անոթային վիրաբույժները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմից, Գավառի բժշկական կենտրոնում հետազոտման են ներկայացել մոտ 105 այցելուներ: Մասնագետների կողմից կատարվել է  հիվանդների էլեկտրասրտագրություն, էխոսրտագրություն, իսկ   առավել թեթեւ խնդիրներ ունեցողներին նշանակվել է դեղորայքային բուժում: Առավել ծանր  հիվանդներ ուղեգրվել են մայրաքաղաքի մասնագիտացված հիվանդանոցներ:  

Գավառի բժշկական կենտրոնում «Բաց դռների օրվա»-ն հաջորդել է փորձի փոխանակմանն ուղղված սեմինար-պարապմունքը, որին   մասնակցել են   սրտաբաններ, ընտանեկան բժիշկներ եւ թերապեւտներ:  Նույն աղբյուրի հավաստմամբ` Գեղարքունիքի մարզում «Նորք- Մարաշ» բժշկական կենտրոնի  սրտաբան բժիշկներն  անցած շաբաթ  եղել են Մարտունի քաղաքի բժշկական կենտրոնում, որտեղ հետազոտել են  ավելի քան 100 հիվանդների:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]