Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Համահայկական խաղերին Արարատի մարզը կներկայացնի 100 մարզիկ

Համահայկական խաղերին Արարատի մարզը կներկայացնի 100 մարզիկ

ԱՐՏԱՇԱՏ, 31ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահայկական 6-րդ ամառային խաղերին Արարատի մարզը կներկայացնի 100 մարզիկ` ինը մարզաձեւերում: Պատվիրակության մեջ ընդգրկված կլինեն 126 անդամներ: Իրենց սաներին կուղեկցեն 10 մարզիչներ:«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մարզպետարանի աշխատակազմի մշակույթի եւ սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Սեյրան Նազարյանը հայտնեց, որ մարզիկներից 12-ը բասկետբոլիստուհիներ են, 12-ը` մինի ֆուտբոլիստներ, 20-ը` ֆուտբոլիստներ, 31-ը` թեթեւաթլետներ, ինը` բազկամարտիկներ, ութը` շախմատիստներ, երկուսը` լողորդներ, մեկը` հրաձիգ, եւ հինգ մարզիկ հանդես կգա սեղանի թենիս մարզաձեւում: Համահայկական խաղերին` օգոստոսի 5-ին, 6-ին եւ 7-ին թեթեւաթլետիկա սպորտաձեւի մրցումները կանցկացվեն Արտաշատի քաղաքայյին մարզադաշտում: Խաղերն ըստ պատշաճի կազմեկերպելու նպատակով Արտաշատի քաղաքապետարանը կատարել է ներդրումներ, որի շրջանակներում արդեն մեկ ամիս է իրականացվում են դաշտի, հանդերձարանների եւ վարչական մասի վերանորոգման, տարածքի կարգի բերման, ասֆալտապատման, վազքուղիների փոփոխման եւ գծանշման, նստարանների ներկման  աշխատանքները: Նազարյանը նշեց, որ մարզադաշտում աշխատանքներն ամբողջովին ավարտված են: «Ամեն ինչ արվեց, որպեսզի պատվով կատարենք  այդ աշխատանքները: Ամեն կառույց ձգտում է իր հասանելիք նախապատրաստական աշխատանքներն ըստ արժանվույն կատարել: Մենք հպարտ ենք, որ բազմաթիվ հայորդիներ այդ օրերին կլինեն մարզկենտրոն Արտաշատում, կչափեն իրենց ուժերը, կծանոթանան միմյանց հետ, մոտիկից կզգան հայրենի հողը»,- ընդգծեց նա:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]